Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսկ ու՞ր էր ԲՀԿ-ն մինչ օրս

Իսկ ու՞ր էր ԲՀԿ-ն մինչ օրս
02.04.2013 | 00:26

Սենսացիա. «Ազատություն» ռադիոկայանից տեղեկանում ենք, որ, եթե ընտրությունները կեղծվեն, ապա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի այդ ոչ լեգիտիմ կառույցի աշխատանքներին: Հուսանք, որ սա ապրիլմեկյան կատակ չէ: Տեղեկանում ենք նաև, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի երիտասարդական կառույցները համագործակցում են միմյանց հետ՝ վերահսկողական կառույցներ ստեղծելու նպատակով:

Եթե ԲՀԿ-ն կասկածում է ընտրությունների օրինականությանը, ինչու՞ չի հրաժարվում ԱԺ պատգամավորի մանդատներից այն դեպքում, երբ այդ ընտրություններն էլ անցյալ տարի անցան կեղծիքներով և ընտրակաշառք բաժանելով: Եվ առհասարակ՝ սկսած 1995 թվականից Հայաստանում ե՞րբ են եղել օրինական ընտրություններ: Բոլորը կասկածել են, աղմկել, բայց ոչ մի ընդդիմադիր չի հրաժարվել գնալ և մաս կազմել իր բնորոշած ոչ լեգիտիմ կառույցներին: Հիմա ի՞նչ է պատահել ԲՀԿ-ին, որ արդարության ու լեգիտիմության ջատագով է դարձել:
Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես լավատես չեմ, որ այս մի ընտրությունները չեն անցնելու հայաստանյան ընտրական ավանդույթներին համապատասխան: Լավատես չեմ, որ ԲՀԿ-ն իրոք այդ մտահոգությունից է նման հայտարարություն անում, որովհետև մինչ այդ էլ են ընտրություններ կեղծվել, և ԲՀԿ-ի ծպտունը չի լսվել: Ուրեմն՝ ուրիշ գործընթացներ են սպասվում, որտեղ ԲՀԿ-ին ակտիվ դերակատարում է վերապահված:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 2221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ